Որոնում

  Լայնածավալ որոնում  

2009 թվական
  1.Ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոնի ծրագրում
    Ա) Մտավոր խնդիրներ ունեցող շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում 52-է, իսկ սպտեմբերի 1-ից 48-ը: Աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը, էրգոթերապիստը, սոցիալական աշխատողը և արատաբանը, գործում են արվեստի խմբակներ` ձեռագործության տարբեր ոճեր, մաքրամե, կավագործություն, նկարչություն և բրնձագործություն, գեղագիտական ճաշակի ձևավորում, համակարգչային գրագիտության, տիկինիկային ներկայացումների: Կենտրոնի 48 շահառուները ժ.10-17-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ինչպես նաև ԵԹՖ-ն, <Արզնի> ԹՏԽՖ և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
01.09.2009թ. 52 շահառուներից 4-ը ուղղորդվել են տարբեր ուսումնական հաստատություններ` 3-ը օժանդակ դպրոց, 1-ը արհեսագործական ուսումնարան:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում`
ա/ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ հունիսի 1-5-ը Հայաստանի Ժողարվեստի թանգարանում` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությանբ
բ/ 28.10.2009թ. Մոսկվայի տանը` ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի հախարարության աջակցությամբ
գ/ <Փրկություն> ՀԿ-ի շենքում տարվա ընթացքում` տարբեր միջոցառումենրի ժամանակ նույնպես ներկայացվել են շահառուների ձեռքի աշխատանքները
ՀԿ-ի մասնագետները պարբերաբար վարում են մասնագիտական սեմինարներ, որոնց մասնակցում են շահառուների ընտանիքի անդամները, առողջ երեխաների ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ:
    Բ) 11.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շահառուներից 42-ը մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Ծաղկաձորի §Կեչառիսի¦ եկեղեցի, որտեղ մանկավարժների օգնությամբ նրանք կարողացել են որոշակի տեղեկություններ իմանալ ՀՀ-ում գտնվող այդ պատմամշակույթային վայրի մասին`միաժամանակ անցկացրել հետաքրքիր օր:
  Գ) Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար ՀԿ-ում պարբերաբար կազմակերպվել է միջոցառում նվիրված տարբեր տոնական օրերի: Միջոցառման ընթացքում Ցերեկային կենտրոնի շահառուները ներկայացրել են իրենց գեղարվեստական ելույթը եվ տիկնիկային ներկայացում:
    Դ) Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուներից 3-ը “Արաբկիր” բժշկական կենտրոնի աջակցությանբ մեկնել են Ապարանի բուժվերականգնողական ճամբար:
  2.Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 27 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 6 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 37 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 17 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Զ) 1147 ատամնաբուժական սպասարկում
Է) 53 շահառուների բուժմերսում
Ը) 9 շահառուների բուժհետազոտություն
  3.Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում
Կազմակերպությանն անդամագրված 493 շահառուների ընտանիքներին 3 անգամ` Երեխաների միջազգային օրվա, Հաշմանդամների միջազգային օրվա և Ամանորի առթիվ բաժանվել են տարբեր նվերներ և հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 1 March 2010 թվականին Admin -ի կողմից:
Content Management Powered by CuteNews
 

Ադմինիստրատոր Շահեն Թովմասյան
 WEBINFO

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի 18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք (Չեխովի 33-մուտքը Մանանդյան փողոցից):

 

Կարդալ

 

 

G. Apelian Jr. Dental clinic

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:

 

Կարդալ

 

 

DAY CARE AND DAILY OCCUPATION CENTER
 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

 "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը և գործունեության ընդլայնմանը

 

 

 

 

 

 

 

 

Կարդալ

 

 

PARTNERSHIP
 

 

Recent Posts

"Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

Առաքելությունը Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի Ավագանու 18.12.1999թ. թիվ 30 որոշմամբ, իսկ Երևանի Ավագանու 10.08.2012թ. թիվ 480-Ա որոշմամբ թիվ 146 ՆՈՒՀ-ի տարածքից "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է 900քմ. տարածք Չեխովի 33 հասցեում