|
ՄԵՐ ՄԱՍԻՆ
''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության
40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի
18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար
թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք
(Չեխովի 33 - մուտքը Մանանդյան փողոցից):
Առաքելություն
Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական եւ առողջապահական
հիմնախնդիրների լուծմանը` ուսուցման, խորհրդատվության, քարոզչության, բուժ.ծառայությունների
տրամադրման, ինչպես նաեւ միջնորդավորման եւ հումանիտար օգնության միջոցովª իրականացնելով
նրանց լիարժեք ինտեգրումը հասարակության մեջ:
Նպատակներ
-
Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների ինտեգրմանը` կրթական և սոցիալ-մշակութային ծրագրերի միջոցով:
-
Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների (մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող) մասնագիտական որոշակի հմտությունների ուսուցմանը և ձեռքբերմանը ( ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոնի ծրագրի շրջանակներում):
-
Քարոզարշավի միջոցով նպաստել հասարակության իրազեկման բարձրացմանը` հաշմանդամների ( մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող) հիմնախնդիրներին և կարողություններին, ինչպես նաև նրանց իրավունքների մասին:
-
Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների բուժօգնության կազմակերպմանը` ըստ նրանց կարիքների:
-
Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների հոգևոր և մշակութային զարգացմանը` տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով, որոնց կմասնակցեն առողջ երեխաները:
"Փրկություն" ՀԿ-ն անդամակցում է
-
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային (Երևան քաղաքի) հանձնաժողովին
-
Երեխաների պաշտպանության ՀՀ Ազգային ցանցին,
-
"Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության" դաշինքին:
"Փրկություն" ՀԿ-ն համագործակցում է պետական և ոչ պետական հիմնարկությունների, անհատների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
ՀԿ-ի գործունեությունը խրախուսվում և գնահատվում է տարբեր պետական ատյանների կողմից, որի արդյունքում կենտրոնը պարգևատրվել է տարբեր շնորհակալագրերով և պատվոգրերով, իսկ 2007 թ. ընթացքում երկու անգամ արժանացել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրերին:
Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի պատվավոր անդամներն են`
Մարտին Գրիգորի Սարգսյան /Շենգավիթի թաղապետ1998-2007թթ/ - 1999թ-ից
Ջորջ Պետրոսի Աբելյան /Ատամնաբուժարանի հովանավոր/ - 2005թ-ից
Արբակ Ռուբենի Աբրահամյան /Շենգավիթի թաղապետի տեղակալ/ - 2006թ-ից
"Փրկություն" ՀԿ-ի նախագահն է Արփենիկ Հրաչի Աբրահամյանը, աշխատակազմը 30 հոգի է` շահառուների հետ աշխատող մասնագետներ և խմբավարներ, բժշկական և վարչատնտեսական անձնակազմ:
|