Բարեգործությունն է ծնում բարեգործություն

163018175691 AMD | Call: (37493) 000-757

163018175782 USD | Call: (37410) 42-78-50

163018282778 EUR | Call: (37410) 49-93-13

am
en

Հիմնադրում

01.11.2005թ.-ին ամերիկահայ բարերար Ջորջ Աբելյանի և նրա կնոջ` Վիկտորիայի կողմից «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում հիմնադրվեց և բացվեց <<Ջորջ կրտսեր Աբելյանի>> անվան կենտրոնի ատամնաբուժական կաբինետը, որը սպասարկում է կենտրոնում անդամագրված բոլոր շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին՝ մատուցելով թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ: Ատամնաբուժարանի հիմնադրմանը ներկա էր Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Մ.Սարգսյանը, ով բարերար Ջորջ Աբելյանին պարգևատրեց համայնքի գերագույն պարգևով` <Գարեգին Նժդեհ> հուշամեդալով:
Բարերար Ջորջ Աբելյանի և նրա կնոջ` Վիկտորիայի երազանքն է, որպեսզի հայրենիքում որևէ երեխա ատամնացավով գիշեր չանցկացնի: Ատամնաբուժական ծառայությունները մատուցվում են այցելուների նկատմամբ մեծագույն հարգանքով և ատամնաբուժական ստանդարտներին համաձայն:

Արձագանքներ.

Սիրելի Ջորջ Աբելյան.

Մենք լցված ենք երախտագիտության զգացումով, քանի որ անցած տարիները մեր երկրի և հասարակության համար շատ դժվար է եղել, որի արդյունքում տնտեսական ճգնաժամը իրեն զգացնել է տվել նաև Հայաստանում: Մեր կենտրոնում Ձեր կողմից հիմնադրված և հովանավորվող ատամնաբուժական կաբինետը շարունակում է իր բարեգործական դերը խաղալ՝ բացարձակապես անվճար թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ մատուցելով հաշմանդամ երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքի անդամներին:
Սկսած 2005թ-ի նոյեմբերի 1-ից Դուք հիմնեցիք ատամնաբուժական կաբինետը՝ հովանավորելով բոլոր ծախսերը: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ ատամնաբուժական անձնակազմը աջակցել և հոգացել է շուրջ 10000 խիստ կարիքավոր անհատների, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնում՝ աղոթելով Ձեր և Ձեր ընտանիքի բարօրության համար: Մեր շահառուներից շատերն արդեն քնում են առանց ատամնացավի: Շահառուները իրենց շնորհակալական և երախտիքի խոսքն են գրում կազմակերպության «Հուշատետրում», որը կցանկանային նաև անձամբ հայտնել Ձեզ հանդիպման ժամանակ:
Կենտրոնի աշխատակազմի, բժշկական անձնակազմի և շահառուների շուրջ 1000 ընտանիքների կողմից հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը, հարգանքը և հիացմունքը Ձեզ և Ձեր ընտանիքին:
Թող Աստված օրհնի Ձեզ:

Լավագույն մաղթանքներով և ցանկություններով՝
«Փրկություն» ՀԿ-ի նախագահ՝ Արփինե Աբրահամյան

Վիճակագրություն

Ատամնաբուժական ծառայությունից օգտվողների թիվը ըստ տարիների.