:: Grants Programs :: GuestBook :: Իրականացվող ծրագրեր :: Հյուրերի գիրք
:: On-going projects :: SEARCH :: Դրամաշնորհային ծրագրեր :: ՈՐՈՆՈւՄ

      Новая страница 2

ԲԱՐԵՐԱՐՆԵՐ

  • Երեւանի Շենգավիթի թաղապետարան, որի կոզմից 1999թ.-ից հատկացվել է անվարձահատույց 700քմ. տարածք "Փրկություն"ՀԿ-ում անդամագրված հաշմանդամ շահառուներին ուղղված ծրագրերի իրականացման համար:

    Հաշմանդամ երեխաների մկրտություն: 1999-2005թթ-ի ընթացքում մկրտվել են 76 հաշմանդամ երեխաներ` հիմնականում Շենգավիթի թաղապետարանի և այլ բարերաների աջակցությամբ:

     
     
     
     

  • "Վեգա" կենցաղային տեխնիկայի խանութ, որի աջակցությամբ կահավորվել է կենտրոնի ճաշասրահը, խոհանոցը, համալրվել է կենցաղային տեխնիկայով, ինչպես նաեւ խաղասենյակի համար նվիրել են հեռուստացույց 72սմանկյունագծով, երաժշտական կենտրոններ և այլ կենցաղային տեխնիկա:

     
     

  • "Ֆիլիպ Մորիս" Մ.Ս.Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչություն, որի աջակցությամբ 2003 և 2005թթ-ին ընդհանուր 195 հաշմանդամ երեխաների համար գնվել են 41 լսողական ապարատներ, 11 գլյուկոմետրեր, 5 հաշմանդամի սայլակներ, 52 ակնոցներ, 21 երեխայի համար բուժպարագաներ, վճարվել է 16 երեխայի աչքի պրոթեզավորման գումար: Բոլոր 195 երեխաներին նվիրվել են փափուկ խաղալիիքներ, կազմակերպվել է երեխաների հյուրասիրություն:

     

    "Ֆիլիպ Մորիս" Մ.Ս.Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչության կողմից նաեւ "Փրկություն" ՀԿ-ին է նվիրվել Pentium 4 համակարգիչ, տպիչ, 54սմ անկյունագծով հեռուստացույց եւ տեսամագնիտոֆոն:

  • Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչությունը, որի աջակցությամբ 2000թվականից առ այսօր կազմակերպվում էՑերեկային խնամքի կենտրոն հաճախող մտավոր խնդիրներ ունեցող շահառուների մեկանգամյա սնունդը:


  • Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ասոցիացիայի անդամ, ամերիկահայ Ջորջ Պետրոսի Աբելյանը, որի անձնական հովանավորությամբ "Փրկություն" ՀԿ-ում 01.11.2005թ-ին բացվել է բարեգործական ատամնաբուժական կաբինետ, որը անվճար սպասարկում է ՀԿ-ում անդամագրվածհաշմանդամ շահառուներին եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ Շենգավիթ համայնքի "Փարոս" համակարգում ընդգրկված աղքատության նպաստ ստացող ընտանիքներին: /նկարներ/ Ատամնաբուժական կաբինետը կրում է ամերիկահայ բարերար Ջորջ Պետրոսի Աբելյանի որդու` մանկուց հաշմանդամ Ջորջ կրտսեր Աբելյանի անունը: Մեծ հայի` Ջորջ Պետրոսի Աբելյանի միակ ցանկությունն է, որ ոչ մի երեխա ատամնացավով գիշեր չանցկացնի եւ նրա ցանկությունը այսօր դարձել է իրականություն, նրա կողմից հովանավորվող բարեգործական ատամնաբուժական կաբինետի գործունեությամբ:

     
     

  • Եգիպտահայ բարերար Հրայր Ջագալյան, որի անձնական միջոցների տրամադրմամբ "Փրկություն" ՀԿ-ն հնարավորություն ունեցավ ստեղծելու իր ինտերնետային կայքը, որով ներկայացավ հայ հասարակությանը եւ ինչու չէ աշխարհին:/նկար/ Կարծում ենք, որ մեր ինտերնետային կայքը հնարավորություն կընձեռնի մեզ ձեռք բերելու նոր բարեկամներ եւ բարերարներ Եգիպտահայ բարերար Հրայր Ջագալյանի կողմից ֆինանսավորվել է մեկ երեխայի` Արման Ասատրյանի վիրահատությունը:


  • "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում այն բոլոր անհատներին և կազմակերպություններին, ովքեր օգնել և նպաստել են ՀԿ-ի զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը, որոնցից են` "Ջի Սթայլ" ՍՊԸ-ն, ԵԹՖ-ն, "Ջոն Քրբի Սայմոն Թրասթ" ֆոնդը, "Միհրե" ՍՊԸ-ն, ԱՄՆ Ֆիլադելֆիայի Տիկնանց միությունը, "ՍիմաՏուր" ՍՊԸ-ն, քաղ. Գարիկ Իսրաելյանը, քաղ. Աշոտ Աղախանյանը, "Արզնի" ԹՏԽՖ-ն և ուրիշներ, սակայն բոլորի անունը թվել հնարավոր չէ:

  • "Փրկություն" ՀԿ-ն հուսով է, որ կգտնվեն նոր կազմակերպություններ և անհատներ, որոնք ցանկություն կունենան օգնելու և աջակցելու մեր շահառուների համար իրականացվող ծրագրերին, առավել եվս տրանսպրտի ձեռք բերման և կենտրոնի կոմունալ ծախսերի վճարման հարցում:
  •  

                              

    Ադմինիստրատոր Շահեն Թովմասյան
     WEBINFO