|

Новая страница 2
|
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ
1. Ցերեկային խնամքի կենտրոն - մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների և երիտասարդների համար (մանրամասները "ՑԱԿ կենտրոն" էջում)
2. Բուժմիջնորդավորում – 1999թ. առ այսօր. (
Նկարներ >>>)
Աչքի պրոթեզավորում - 122 շահառու /յուրաքանչյուրը 60.000 դրամ/:
Լսողական ապարատներ – 72 շահառու /յուրաքանչյուրը 112.000-175.000 դրամ/:
Ակնոցներ
– 79 շահառու /յուրաքանչյուրը 7000-10.000 դրամ/:
Գլյուկոմետրեր – 13 շահառու /յուրաքանչյուրը 40.000դրամ/:
Սայլակներ, քայլակներ և հենակներ – 59 շահառու
Այլ բուժպարագաներ –141 շահառու
Բուժհետազոտություն և վիրահատություն – 243 շահառու և նրանց ընտանիքի անդամներ
Մերսում և սանատոր բուժում – 183 շահառու
Դեղորայք ըստ կարիքի – 532 շահառու
Ատամնաբուժական ծառայություն - 3803 շահառու
01 Նոյեմբերի, 2005թ: Մենք բացեցինք <<Ջորջ
կրտսեր Աբելյանի>>
անվան կենտրոնի ատամնաբուժական կլինիկան: Այն գործում է «Փրկություն» հաշվանդամ
երեխաների կենտրոնում ամբողջ աշխատանքային ժամով: Այն ծառայում է Շենգավիթ համայնքի
ամենակարիքավոր և ընչազուրկ երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս շարունակական
առաքելությունը մեր բարերար և հիմնադիր Ջորջ Ապելյանի և նրա կնոջ` Վիկտորիայի
երազանքն է: Մենք անհամար ժպիտներ ենք պարգևում ամենաաղքատներին, կարիքավորներին և
հաշվանդամներին: Ատամնաբուժական ծառայությունները մենք նրանց մատուցում ենք
մեծագույն կարեկցանքով, հարգանքով և ատամնաբուժական բարձրագույն ստանդարտներին
համաձայն:
3. Սոցիալ-մշակույթային ծրագիրը ներառում է.
Տարեկան 2 բարեգործական համերգային ծրագիր-միջոցառումներ արվեստի ճանաչված
ներկայացուցիչների մասնակցությամբ, այսինքն Երեխաների պաշտպանության օրը` Հունիսի
1-ի կապակցությամբ և Հաշմանդամների միջազգային օրվա` Դեկտեմբերի 3-ի կապակցությամբ:
Նշված միջոցառումների նպատակն է շահառուներին իրենց միապաղաղ առօրիայից
կտրելն ու հասարակությանն ինտեգրելը, ինչպես նաև հաճելի անակնկալներ մատուցելը,
այն է նշված միջոցառումներից հետո շահառուներին բաժանվում են նվերներ:
Հաշմանդամ
երեխաների մկրտություն – 1999-2005թթ-ի ընթացքում մկրտվել են 76 հաշմանդամ երեխաներ`
հիմնականում Շենգավիթի թաղապետարանի և այլ բարերաների աջակցությամբ:
Հումանիտար օգնություններ - կազմակերպությանն անդամագրված են 473 հաշմանդամ շահառուներ, որոնց
ընտանիքները բաժանվել են ըստ սոցիալական կատեգորիաների: Բոլոր ընտանիքներին պարբերաբար
հատկացվել են հումանիտար օգնություններ:
|
|
|