:: Grants Programs :: GuestBook :: Իրականացվող ծրագրեր :: Հյուրերի գիրք
:: On-going projects :: SEARCH :: Դրամաշնորհային ծրագրեր :: ՈՐՈՆՈւՄ

      Новая страница 2


ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

  • 01.06.2003-31.01.2004թթ. Համաշխարհային ուսուցում կազմակերպությանից Ծրագրի անվանումը - "Մտավոր թերի հաշմանդամ երեխաների ինտեգրացիոն կրթական կենտրոնի ստեղծում և նրանց հասարակության մեջ ինտեգրվելուն նպաստող միջոցառումների իրականացում" Նշված ծրագրի շրջանակներում ստեղծվել է մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների ինտեգրացիոն կենտրոն, որում գործել է շյուղագործության և ասեղնագործության խմբակ: Կազմակերպվել են սեմինարներ ծնողների համար, ինչպես նաև նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսաոլովակ, որը ներկայացրել է մտավոր արատ ունեցող երեխան բակում:


  •  

  • 01.09.2003-15.12.2003թթ. Բուդապեշտի Բաց Հասարակության Ինստիտուտի դրամաշնորհով 6 Հկ-ների հետ կոոալիցիոն "Մանիֆեստ` որոշելու իրավունքը" ծրագիրը, որը հիմնականում քարոզարշավ է ուղղված մտավոր արատներ ունեցող մարդկանց վերաբերյալ: Նշված ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինարներ և կլոր սեղաններ, նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսահոլովակ, որը ներկայացրել է մտավոր խնդիր ունեցող երեխայի վերաբերյալ, տպագրվել են բուկլետներ "Մտավոր հետամնաց մարդիկ. պատրանք և իրականություն" և պլակատ "Ճանաչեք ինձ, մենք կարող ենք ընկերներ դառնալ" վերնագրերով:



  • Կազմակերպվել է մտավոր խնդիրներ ունեցող շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

     
     

  • 01.08.2004թ. – 31.03.2005թ. ԱՀՀ ՀԿ կենտրոնի դրամաշնորհով Ծրագրի անվանումը - "Ֆիզիկական և մտավոր հաշմանդամ երեխաների ուսուցում և մասնագիտական ուսուցում, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության մատուցում" Նշված ծրագրի շրջանակներում մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ շահառուների համար կենտրոնում ստեղծվել են նոր ինտեգրացիոն խմբակներ, այն են` տարրական ուսուցման, բրնձագործության և կավագործության, համակարգչային դասարան` ֆիզիակական հաշմանդամությամբ և առողջ շահառուների ուսուցման համար, կազմակերպվել են սեմինարներ դպրոցների բարձր դասարանների աշակերտների, մանկավարժների և ծնողների համար, հոգեբանական ծառայություն է մատուցվել հաշմանդամ և առողջ շահառուներին, ինչպես նաև ընտանիքների անդամներին:

     
     
     

    Նկարահանվել և եթեր են հեռարձակվել երկու տեսահոլովակ, որոնք ներկայացրել են մտավոր խնդիրներ ունեցող երեխայի հանդեպ վարաբերմունքը և հոգեբանի դերը ընտանիքում:


  • 01.05 – 30.11.2005թ. Համաշխարհային բանկի և Բաց Հասարակության Ինստիտուտի Երևանի գրասենյակի դրամաշնորհով Ծրագրի անվանումը - "Մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների համար ինտեգրացիոն խմբակների ստեղծում եւ նրանց` հասարակության մեջ ինտեգրվելուն խթանող միջոցառումների իրականացում" Նշված ծրագրի շրջանակներում մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ շահառուների համար կենտրոնում ստեղծվել է ձեռքի աշխատանքի ինտեգրացիոն խմբակներ, ուր հաճախում են նաև առողջ և ֆիզիկական հաշմանդամությամբ շահառուներ, ինչպես նաև կազմակերպվել են ուսուցողական սեմինարներ առողջ երեխաների ծնողների, դպրոցականների և ԲՈՒՀ-երի ուսանողների համար:


    Նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսահոլովակ, որը ներկայացրել է հասարակության անտարբեր վերաբերմունքը մտավոր խնդիր ունեցող երեխայի նկատմամբ:

  • "Կրթությունը չի հանդուրժում խտրականություն" ծրագիր 2005թ.-ի հունիսի 10-ին "Առագաստ" սրճարանի հարող պուրակում "Դեպի կրթություն բոլորի համար" հասարակական կազմակերպությունների դաշինքի կողմից կազմակերպվեց միջոցառում "Կրթությունը չի հանդուրժում խտրականություն" խորագրով նվիրված երեխաների իրավունքների պաշտպանությանը:
    Միջոցառմանը մասնակցում եին դաշինքի մեջ ընդգրկված 9 ՀԿ-ներից "Կամք-Կորով", "Հավատ" վատ լսեղ երեխաների մայրերի, "Փրկություն" հաշմանդամ երեխաների կենտրոն եւ "Ծիր Կաթին" ՀԿ-ները: Միջոցառմանը ներկա էին ՀԿ-ների շահառուները եւ ծնողները, ԱԺ-ի, պետական կառույցների, ՏԻՄ-երի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԶԼՄ-ներ: Միջոցառմանը ելույթ ունեցան մասնակից կազմակերպությունների շնորհալի հաշմանդամ երեխաները, ցուցահանդեսի միջոցով նորկայացվեցին "Փրկություն" ՀԿ-ի մտավոր արատներ ունեցող սաների ձեռքի աշխատանքները:
    Միջոցառումից հետո Նուշիկյան ասոցիացիային պատկանող "Առագաստ" սրճարանի տնօրինության կողմից կազմակերպվեց հյուրասիրություն բոլոր մասնակիցների համար:

  • 01.10.2007- 30.12.2008 ԱՄՆ ՄԶԳ Հայստանի սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի դրամաշնորհով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ֆինանսավորմամբ:
    Ծրագրի անվանումը - "Շենգավիթ համայնքի ցերեկային կենտրոնի ստեղծում": Նշված ծրագրի արդյունքում գործող ցերեկային խնամքի կենտրոնի բազայի վրա գործող տարր. ուսուցման, ձեռագործության բոլոր ոճերի, նկարչության և բրնձագործության, կավագործության խմբակներին ավելացան` համակարգչային գրագիտության, գեղագիտական ձևավորման և ֆիզիկական դաստիարակության խմբակները: Ընդլայվեցին կենտրոնում գործող ծառայությունները,հոգեբանի և արատաբանի մատուցվող ծառայություններին ավելացան էրգոթերապիստի, իրավախորհրդատուի, սոցիալական աշխատողի ծառայությունները:

  • Համակարգչային ուսուցման դասընթացներին մասնակցած 40 ֆիզիկական և թեթև մտավոր խնդիրներ ունեցող շահառուներ ստացան Microsoft Word, Excel, Windows Xp, Internet, Accessories-Paint ծրագրերի ուսուցման վերաբերյալ վկայականներ: Մեկ շահառու` ֆիզիկական հաշմանդամություն ունեցող Նելլի Հարութունյանը աշխատանքի է անցել <<Վիվա Սելլ ՄՏՍ ՓԲԸ-ում>>:
    Սույն ծրագրի շրջանակներում բազմամասնագիտական թիմի կողմից դիտարկվել են "Փրկություն" Հկ-ին անդամագրված տարբեր խնդիրներ ունեցող 102 շահառուներ, որոնցից`
  • 40-ը ցերեկային կենտրոնի շահառուներն են

  • 12 մտավոր խնդիրներ ունեցող շահառուներ ուղղորդվել են "Փրկություն" Հկ-ի ցերեկային խնամքի կենտրոն

  • 49 շահառու ուղղորդվել են տարբեր մասնագետների մոտ կամ տարբեր խմբակներ

  • 1 շահառու ուղղորդվել է Մանկական զարգացման միջազգային կենտրոն

  • Ծրագրի ընթացքում վերապատրաստվել են սուրդոկենտրոնում արատաբանը և մեկ մանկավարժ,իսկ սոցիալական աշխատողը և երկու խմբավար վերապատրաստվել են արտթերապիայի դասընթացներում:

     

                              

    Ադմինիստրատոր Շահեն Թովմասյան
     WEBINFO